Jump to content

Վիգեն Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիգեն Ավագյան
Ծնվել էօգոստոսի 4, 1941(1941-08-04)
Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 17, 1998(1998-12-17) (57 տարեկան)
Երևան, Հայաստան
Բնակության վայր(եր)Բագրատաշեն և Երևան
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ, ՎՊՀ, Հայաստանի կրթության և գիտության նախարարություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1964)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1996)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Ամուսին(ներ)Իոննա Ավագյան
 Vigen Avagyan Վիքիպահեստում

Վիգեն Ավագյան (օգոստոսի 4, 1941(1941-08-04), Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 17, 1998(1998-12-17), Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգեն Գևորգի Ավագյանը ծնվել է 1941 թվականի օգոստոսի 4-ին, Նոյեմբերյանի շրջանի (Տավուշի մարզ) Կողբ գյուղում։ 1949 թվականին ընդունվել և 1959 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետ։ 1964 թվականին ավարտելով բուհը՝ աշխատանքի է անցել Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն (Դեբեդաշեն) ավանի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1967 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Երևանի պետական համալսարանի «Երիտասարդ գիտաշխատող» հանդեսում, իսկ 1968 թվականին՝ կառուցվածքային լեզվաբանության գիտահետազոտական խմբում՝ իբրև կրտսեր գիտաշխատող և, զուգահեռաբար, արդի հայերեն դասավանդել բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժնում։ 1971 թվականին տեղափոխվել է ՀՀ ԳԱԱ հիմնակազմ (ֆունդամենտալ) գրադարան և վարել համաբարբառների բաժնի վարիչի պաշտոնը։ 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ժամանակակից հայերենի եղանակավորիչ բառերը» թեմայով ( գիտական ղեկավար՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Արարատ Ղարիբյան)` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1973 թվականին աշխատանքի է հրավիրվել Ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտ՝ որպես երեկոյան դպրոցների բաժնի ղեկավար։ Նույն թվականին աշխատանքի է անցել Վանաձորի մանկավարժական ինստիտուտում և մինչև 1977 թվականը եղել այդ բուհի հայոց լեզվի ամբիոնի ավագ դասախոս։

1987 թվականին Մոսկվայի բարձրագույն որակավորման հանձնաժողովը շնորհել է ավագ գիտաշխատողի կոչում։ 1988 թվականին նշանակվել է ՀՀ Ժողովրդական կրթության նախարարության ծրագրամեթոդական բաժնի պետ։ 1989-1998 թթ. աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում՝ որպես հայոց լեզվի դասախոս։

Հանրապետական հեռուստատեսությամբ և ռադիոյով վարել է «Զրույցներ հայոց լեզվի մասին» հաղորդաշարը/ 1977-1979/, հիմնադրել և ղեկավարել է «Սովորենք ճիշտ խոսել, ճիշտ գրել» հոդվածաշարերը մասնագիտական, մանկավարժական հանդեսներում։ 1996 թվականին գիտնականին շնորհվեց մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Վիգեն Ավագյանը 16 գրքի (որոնցից 7-ը՝ դպրոցական դասագրքեր) և մոտ 150 մասնագիտական հոդվածների հեղինակ է։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մայրենի-3», դասագիրք հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանի համար, «Լույս», 1992:․
  2. «Հայոց լեզվի շարահյուսություն», դասագիրք երեկոյան դպրոցների 7-8-րդ դասարանների համար, «Լույս», 1985։
  3. «Հայոց լեզու», դասագիրք ոչ հայկական դպրոցների համար, «Լույս», 1989:․
  4. «Հայոց լեզու», հեղինակակից՝ Ա. Դանիելյան, 6 տարեկանից 4-րդ դասարանի աշակերտների համար, «Լույս», 1989։
  5. «Հայոց լեզու», հեղինակակիցներ՝ Բ. Սարուխանյան, Ռ. Փիլիպոսյան, դասագիրք հայկական միջավայրի միջին և ավագ դպրոցների համար, «Լույս», 1989։
  6. «Մայրենի լեզու», 3-րդ դասարանի դասագիրք, հեղինակակիցներ՝ Ն. Անտոնյան, Ռ. Խաչատրյան, «Լույս», 1997։
  7. «Հայոց լեզուն 8-9-րդ դասարաններում», «Լույս», 1989։
  8. «Եղանակավորող բառերը և նրանց ուսուցումը», Ե., «Լույս», 1975։
  9. «Հայոց լեզվի տեսության և ուսուցման հարցեր», Ե., «Լույս», 1980։
  10. «Բառագիտության ուսուցումը միջնակարգ դպրոցում», Ե., «Լույս», 1989։
  11. «Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները», Ե., «Լույս», 1990։
  12. «Հայոց լեզվի տեսության և ուսուցման հարցեր», Ե., «Լույս», 1980։
  13. «Շարահյուսության օժանդակ ձեռնարկ հայոց լեզվի ուսուցիչների համար», Ե., «Լույս», 1983։
  14. «Եղանակավորող բառերի ուսուցումը», Ե., 1974:
  15. «Միակազմ նախադասությունների ուսուցումը», 1974։
  16. «Տրոհվող լրացումների ուսուցումը 7-8-րդ դասարաններում», Ե., 1979:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ով ով է», կենսագրական հանրագիտարան, հատոր 1, էջ 135, Երևան, 2005 թ․
  2. Լևոն Անանյան, «Գիտություն և նվիրում», «Մանկավարժ», հ․20, 1972 թ․
  3. Սամվել Արսենյան, «Մայրենիի զինվորը», «Դպրություն», հ․43-44, 1991 թ․
  4. Լևոն Ջավախյան, «Հայոց լեզվի նվիրյալը», «168 ժամ» թերթ, սեպտեմբերի 28, 2011 թ․
  5. «Ծիածան» օրաթերթ, «Հայրենականչ», հ․74, 3 օգոստոսի, 1991 թ․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիգեն Ավագյան» հոդվածին։